Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Ծնվել է 1945թ․ հունվարի 9-ին։ 1953-1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը սովորել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում: 1960-1963 թթ. սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում: 1963-1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող: 

1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի՝ համագումարներին։

1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1989 թ. դեկտեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թ. օգոստոսի կեսը: 1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ: Վերընտվել է` 1996թ. սեպտեմբերի 22-ին:

1998թ. փետրվարին հրաժարական է տվել:

2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից: 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է կուսակցության նախագահ:

Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը

Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ ներքաղաքական կյանքի մասին հայտարարություններին․ «Ի արձագանք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը եւ հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի մասով հայտնում եմ հետեւյալը.1. Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարին իր ելույթում։ Այս համատեքստում «իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։2. Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։3. Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի եւ մտավորականության» վրա՝ առաջին նախագահը սեփական անձի դերակատարման հանդեպ ավելորդ եւ անհարկի համեստություն է անում»։
21:56 - 15 հունվարի, 2022
Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին |ilur.am|

Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին |ilur.am|

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur.am-ի հարցին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. 1. Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը: 2. Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: 3. Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են: 4. Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է: 5. Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը:
18:01 - 15 հունվարի, 2022
Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը և Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են գրավոր կարծիքներ, որոնք կհնչեցվեն հոգաբարձուների խորհրդի կայանալիք նիստում․ «Հայաստան» հիմնադրամ

Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը և Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են գրավոր կարծիքներ, որոնք կհնչեցվեն հոգաբարձուների խորհրդի կայանալիք նիստում․ «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 27-ի կայանալիք նիստին ընդառաջ՝ նիստի օրակարգը և նյութերը ուղարկվել են հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ խնդրելով ներկայացնել կարծիք օրակարգի հարցերի վերաբերյալ։ Նույն նյութերն ուղարկվել են նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ներկայացնելու իրենց կարծիքները, ինչպես նաև նրանք հրավիրվել են մասնակցելու հոգաբարձուների խորհրդի նիստին:Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի առաջին հարցը «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության զեկույցն է, որը չի ենթադրում փաստաթղթի հաստատում խորհրդի կողմից:  Խորհրդի անդամներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են իրենց գրավոր կարծիքները, որոնք կհնչեցվեն խորհրդի կայանալիք նիստում»: 
17:25 - 26 նոյեմբերի, 2021
Վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան |hetq.am|

Վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան |hetq.am|

hetq.am: «Մենք դառնագույն պարտություն ենք կրել, առաջին դժբախտությունն է, երկրորդ դժբախտությունը կարող են դառնալ այս ընտրությունները, որովհետև տեսնում ենք ՝ ինչպիսի ուժեր են ներգրավված այս ընտրություններում, ինչ միջոցների են դիմում, պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ։ Ինձ համար սպասելի է նրանց կողմից ցանկացած արկածախնդրություն»,- այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը քարոզարշավի ամփոփման ընթացքում։«Լրջանալու պահն արդեն հնացած է։ Այժմ եկել է արդեն սթափվելու պահը, որովհետև նախորդ պարտությունից հետո, եթե քաղաքացիական լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, կարելի է ասել՝ հետևյալը՝ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը»,- նշեց առաջին նախագահը։ Նրա խոսքով՝ կար դուրս գալու հեշտ, քաղաքակիրթ լուծում, դա երկու նախագահներին արված իր առաջարկն էր, թեև Տեր-Պետրոսյաի խոսքով՝ իրենց շարքերում ևս եղել են մարդիկ, որոնք չեն հասկացել իրենց առաջարկը․ «Այս քայլով կարող էին երկիրը ոտքի կանգնեցնել։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համաձայնեին իմ առաջարկին, պայմանները գիտեիք, ոչ ես, ոչ իրենցից մեկը չէինք հավակնում պետական որևէ պաշտոնի, ստեղծում էինք տեխնոկրատների մի կառավարություն, լուրջ մի կառավարություն, և հնարավորություն էր ստեղծվում 1-2 տարում ոտքի կանգնեցնել պետությունը»,- նշեց առաջին նախագահը՝ հավելելով, որ դրանից հետո «Նիկոլի ֆենոմեն» չէր լինի։ Տեր-Պետրոսյանի խոսքով՝ իրենց հայտնվելը խորհրդարանում կլինի զսպող, կկատարեն արբիտրի դեր։ Նա կոչ արեց պայքարել մինչև վերջ։
21:58 - 18 հունիսի, 2021
Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում, մասնավորապես, նշում է․«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Մեր հայրենիքն այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև, այն է՝ ընտրություն կատարել պետականության, կայունության վերականգնման և ճգնաժամային իրավիճակի խորացման միջև։ Նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հակամարտող ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը։ Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերն ասելիք և անելիք չունեն։ Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար։ Իսկ իրական նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական և նույնիսկ քրեական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից։ Ուստի՝ բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը, իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկին, ըստ էության, մասնակիցը կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը։ Այդ դեպքում կարող եք հարցնել՝ իսկ ո՞րն է ելքը։ Ելքը միակն է․ ձեր ձայնը տվեք «Հայ ազգային կոնգրես»-ին, և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը։ Քարոզարշավի ընթացքում մենք լիովին կատարել ենք այդ դերը և այսուհետև էլ նոր ձևավորվելիք խորհրդարանում պատրաստ ենք շարունակել այն՝ մեր ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար։ Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը։ Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք։ Շնորհակալություն»։
23:25 - 17 հունիսի, 2021
Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ. Ռուբինյան |1lurer.am|

Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել Ֆեյսուքի իր էջում. «Քոչարյանը հերթական անգամ հարցազրույցում պատերազմի սկսվելու մեղքը դրել է Հայաստանի վրա։ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը նույնպես այս ընթացքում աչքի են ընկել նման մտքերով։ Ես այս մարդկանց արտահայտած բազմաթիվ մտքերի հետ խնդիր ունեմ, ինչը նորմալ է քաղաքական պայքարի շրջանակներում, բայց այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է ու խայտառակ վտանգավոր։   Նրանք, կամա, թե ակամա, ամիսներ շարունակ զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ, որովհետև նրանք ռազմական ագրեսիայի սանձազերծման մեջ մեղադրում են ոչ թե Արցախի ժողովրդի վրա հարձակված ու բազմաթիվ ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանին, այլ Հայաստանին։   Նրանք պիտի ստանան զրո քվե։ Ապագա կա»:  
14:41 - 17 հունիսի, 2021
Վազգեն Մանուկյան․ «Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը»

Վազգեն Մանուկյան․ «Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը»

ՀՀ առաջին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին Առաջին ալիքին տված հարցազրույցին․ «Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար: Ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ  ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ և հազարավոր երիտասարդ կյանքեր, այլև մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, մեր քիչ թե շատ ներքին համերաշխությունը և մեր հավատն ապագայի նկատմամբ: Հետևաբար այս ընտրությունները պետք է լուծեն մի կարևորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից: Ընտրությունների ժամանակ ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մարդիկ քվեարկեն ըստ իրենց քաղաքական ճաշակի՝ չանտեսելով նաև փոքր, բայց հրապուրիչ ծրագրեր ու գաղափարներ ունեցող ուժերին՝ քաղաքական դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով: Բայց այս վճռական պահին, երբ մենք լուծում ենք այս իշխանությունից ազատվելու կարևորագույն խնդիրը, իրավիճակը թելադրում է ձայնը տալ այն ուժերին, որոնք ակնհայտորեն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, պատրաստ են համախմբվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ և լի են վճռականությամբ ու փորձով փոխելու ստեղծված իրավիճակը: Դրա հետ մեկտեղ այս պայմաններում շատ վտանգավոր եմ համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «դաս է տալիս» քաղաքական գործիչներին ու մտավորականությանը «քաղաքական իրատեսության» վերաբերյալ, և անհրաժեշտ եմ համարում շատ հակիրճ ներկայացնել որոշ դիտարկումներ: 1. Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են և փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ փոխզիջումային տարբերակներ: Դրա վառ օրինակներից են Մադրիդյան սկզբունքները, հետագայում դրանց հիման վրա տարբերակների զարգացումն ու փոխզիջումային եզրերի փնտրտուքը: 2.Մենք ունենք դաշնակիցներ: Արցախի անկախության հարցը համապատասխանեցված է եղել ինչպես ԽՍՀՄ-ի օրենքներին, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային օրենքներին: Այդ հարցն այսօր էլ դուրս չի եկել միջազգային օրակարգից: Հենց այսօր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկելու են Արցախյան հարցը: ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես շահագրգռված է բանակցությունների վերսկսման հարցում՝ որոշելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նշված է նաև 90-ական թվականների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում: Որոշ պետություններ հետամուտ են այս հարցին՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, մի մասն էլ՝ ելնելով միջազգային օրենքների թելադրանքից: Մենք այս հարցում ունենք դաշնակիցներ, բայց նրանց ներդրումն, ինչպես նաև նոր դաշնակիցների ներգրավումը հարցի կարգավորման գործում, կախված է մեզանից: 3. Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները քաղաքական պրագմատիզմի մասին պրիմիտիվ են և էապես սահմանափակում են մեր հնարավորությունների դաշտը: Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը իրականում շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին: Նախևառաջ ձևակերպում են ազգային-պետական նպատակներ ու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ դրանք այդ պահին դժվար ու անիրագործելի թվան: Հետո արդեն քայլ առ քայլ պետք է ձգտել իրականացնել դրանք՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման միտումները, օգտվելով ստեղծված իրավիճակից, զարգացնելով սեփական հնարավորությունները: Դա է քաղաքական պրագմատիզմը: Ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել և լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել: Իր պատկերացումներով  Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման, ինչը, իմ համոզմամբ, այս տարածաշրջանում կործանարար է մեր պետության և ժողովրդի համար: Դրա վառ ապացույցն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանափակ պրագմատիզմի գաղափարներով սնված շերտը, 2018-ին գալով իշխանության, երկիրը հասցրեց այս աղետին»:
23:07 - 16 հունիսի, 2021
Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, բայց սա դեռ ծաղիկներն են․ Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, բայց սա դեռ ծաղիկներն են․ Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

tert.am: Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, եղել են քաղաքական սուր քննադատություններ։ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում խոսելով ընտրություններից իր սպասելիքների և քարոզարշավի մասին՝ այսպես ասաց առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը։ «Բայց սա դեռ ծաղիկներն են։ Մենք ընտրությունների ընթացքում և հետո կտեսնենք դրա արդյունքները։ Հայտնի երկու կողմերը տիրապետում են հսկայական լծակների՝ և՛ ֆինանսական, և՛ վարչական, և՛ քրեական, և՛ ամեն ինչի։ Սրանց համար կենաց-մահու խնդիր է։ Հնարավոր են բախումներ և՛ քվեաթերթիկներ հաշվարկի ժամանակ, և՛ դրանից հետո,- ասաց նա, ապա հավելեց,- ես շատ լավատես չեմ, որ այս ընտրությունները հարթ ու հանգիստ կանցնեն։ Կունենանք այն, ինչ ունենք»։Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքով երկու իրար հետ մրցակցող հիմնական ուժերն են լինելու, ապա պետության ճեղքումը կանգեցնել հնարավոր չի լինի։Պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմությունը կոմպրոմիսների չի գնում, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ աշխարհի ոչ մի երկրում ընտրությունների ժամանակ կոմպրոմիսներ չեն լինում, յուրաքանչյուր ուժ պայքարում է իր տեղերի համար։ «Հիմա պետք է տեսնենք, թե ինչպես է մեզ մոտ ձևավորվում խորհրդարանը, գուցե հարկադրված գնանք այդ ճանապարհով։ Կա՛մ պիտի գնան, որ Կառավարություն ձևավորվի, կա՛մ պիտի չգնան, նորից ընտրություններ լինեն, և այսպես պերմանենտ ցնցումների մեջ լինենք»,- ասաց նա
22:49 - 15 հունիսի, 2021
ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանին միջադեպերը շարունակվելու են, մինչև հստակ պայմանագիր չստորագրվի. Լևոն Տեր-Պետրոսյան |armenpress.am|

ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանին միջադեպերը շարունակվելու են, մինչև հստակ պայմանագիր չստորագրվի. Լևոն Տեր-Պետրոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վեճերը, միջադեպերը շարունակվելու են, մինչև երկու երկրները հստակ պայմանագիր չստորագրեն: Այս մասին նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն՝ անդրադառնալով սովետական սահմանների հնարավոր բացասական ազդեցությանն արցախյան հարցին: «Թույլ տալ-չտալը մեզնից կախված չէ: Միջազգային հանրությունը՝ հանձին ՄԱԿ-ի,  Խորհրդային Միության նախկին հանրապետությունների անկախությունը ճանաչել է այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ: Այստեղ ոչինչ չեք կարող փոխել: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն այդ սովետական սահմանն է: Սահմանային վեճերն անընդհատ լինելու են, մինչև վերջ ի վերջո Հայաստանն Ադրբեջանի հետ հստակ պայմանագիր չստորագրի: Դա ամեն օր է լինելու՝ գերիներ, հովիվներ փախցնել և այլն: Այդպիսի անկայուն վիճակ է»,-հավելեց նա: Հարցին, թե ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հարցի հետագա լուծումը Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենից ճիշտ չէ ճշգրիտ տեղեկություններ սպասելը: «Պուտինը, Մակրոնը, Բայդենն այսօր խոսում են Նիկոլի (ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան-խմբ.) հետ: Ես պետք է իմանամ, թե ինչպիսին է գործընկերների մտադրությունը: Նրանք դա ասում են միայն Նիկոլին: Ինչ վերաբերում է ռուսական զորքերին…սխալ պատկերացում կա, թե 5 տարի հետո ռուսական զորքերը հեռանալու են Ղարաբաղից: Ինչու եք պանիկա գցում, թե ռուսները 5 տարի հետո հեռանալու են»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Ղարաբաղի բնակչությունը չհեռանա, նպաստի, որ պատերազմի հետևանքով դուրս եկածներ հետ գնան Արցախ: Այստեղ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը համընկնում են:
16:23 - 10 հունիսի, 2021
Այս պատերազմից հետո ոչ միայն պարտվել ենք, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

Այս պատերազմից հետո ոչ միայն պարտվել ենք, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

tert.am: Հարևան բոլոր պետությունները, անգամ բարեկամ պետությունները պետք է հստակ սահմանագծեն տարածքները, այստեղ խնդիր չկա, գուցե, ուշացել ենք, մենք շուտ պիտի անեինք այդ բանը, սա պարտադիր պայման է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:Հարցին, թե արդյոք այդ սահմանազատումները չեն անդրադառնա Արցախի հարցի վրա և առաջ չի գա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ այս հարցը վաղուց կա:«Երեսուն տարի է՝ այս հարցը կա, Ադրբեջանը պնդելու է տարածքային ամբողջականության հարցը, միշտ: Իսկ, թե ինչ ազդեցություն կունենա սա Արցախի ճակատագրի վրա, ես չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ Հայաստանի ներկայացուցիչների տեսակետները, դա միայն Նիկոլ Փաշինյանը գիտի: Մի բան ֆիքսենք՝ մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. եթե Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, ապա այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում, մենք այլևս խաղացող չենք»,- ասաց նա:
15:27 - 10 հունիսի, 2021
Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահների հետ հնարավոր համագործակցության մասին

Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահների հետ հնարավոր համագործակցության մասին

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին։  «Իմ առաջարկը մերժվել է (երեք նախագահների դաշինք կազմելու վերաբերյալ, խմբ․), և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելուն։ Մենք կնայենք, կտեսնենք։  Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին, թեև դրանք Հայաստանի համար նոր պրոբլմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, և կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ երկու երեք կառավարություն են փոխում։ Վատ վարիանտ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք։ Կփորձենք սխալ որոշումներ չկայացնել»։ Դիտարկմանը, որ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և Նիկոլ Փաշինյանին ինքն է բերել քաղաքականությունը, առաջին նախագահն ասաց․ “Ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ իրենց ծնողական ժողովի նախագահն եմ, իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր, ես չեմ ծնել ոչ մեկին»։ Անդրադառնալով մեղադրանքներին, ըստ որոնց իր՝ նախագահ լինելու շրջանում է Ղարաբաղը դուրս բերվել բանակցություններից, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց․  «Ղարաբաղյան կարգավորման պրոցեսի միակ ատյանը Մինսկի խմբի համանախագահությունն է, ուրիշ ոչինչ, իսկ Ղարաբաղը այդ ատյանում ճանաչված էր որպես լիիրավ հակամարտող կողմ։ Կողքի բանակցությունները, որոնք միշտ էին ընթանում,  եթե չընթանային, ոչմիբան չէր ստացվի։ Ասում են՝ իբր Ժիրայր Լիպարիտյանը մի տարի բանակցել է Գուրզադեի հետ։ Այո, խոսել են, դա բանակցություն չի, բանակցությունը այն է, երբ այդ օրգանը, որտեղ դու բանակցում ես, որոշումներ է կայացնում։ Որոշումներ կայացնում էր միայն  ՄԽ համանախագահությունը, իսկ դրանից դուրս հազար ու մի կոնսուլտացիաներ կարող էին լինել՝ շոշափելու համար Ադրբեջանի մտադրությունները, տրամադրությունները և այլն։ Փոխանակ դա քաջալերեին, գովեին, միջազգային հանրությունը գովում էր, բայց Ռոբերտ Քոչարյանը հետին թվով, (այն ժամանակ ինքն էլ չէր բողոքում բացարձակապես, չկա այդպիսի բան, չեք գտնի),  հիմա մի պատրվակ է գտել, որ իբր Ղարաբաղին հակամարտության կողմից հեrացրել են Լևոն Տեր Պետրոսյանը և Ժիրայր Լիպարիտյանը»։
15:09 - 10 հունիսի, 2021