«Ազատազէն» կազմակերպությունից հայտնում են, որ ձերբակալվածներն են Իշխան Գևորգյանը, Հրաչյա Թովմասյանը, Հարի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը, Հայկ Մեսրոպյանը։ «Անհեթեթ է ձերբակալման հիմնավորումը, քանի որ բոլորը գիտեն, այդ թվում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը միշտ եղել է օրինական հիմքով զենք ունենալու, կարգավորման և իմացության քարոզչության ակտիվիստներից մեկը»,- ասվում է հայտարարությունում։
Այսօր՝ ժամը 15:00-20:00-ն, Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու՝ Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
Մոսկվան ողջունում է Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ նշելով, որ ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ «Մենք լիովին աջակցում ենք այս ուղղությամբ Աստանայի ջանքերին։ Կարևոր է, որ բանակցություններն ընթանում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշած, բարձրագույն մակարդակում 2020-2022թթ․ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»,- ասել է նա։ |azatutyun.am|
72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի։ Այս մասին հայտնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը։ «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ։ 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են»,- ասվում է հայտարարության մեջ։
Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ |azatutyun.am|
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել։ ՔԿ-ից հայտնում են, որ ակցիայի նշված մասնակիցը [Աբովյան փողոցում ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում], այնտեղ գտնվող անձանց նկատմամբ դրսևորելով անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել տարածքում գտնվող քաղաքացիներից մեկի հասցեին՝ կապված ճանապարհը բացելու վերաբերյալ վերջինիս արտահայտած դիրքորոշման հետ, և ձեռքի ափով հարվածել նրա դեմքին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ի եթերում հաստատել է, որ վետո կկիրառի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հանդեպ։ Վրաստանի նախագահը հավելել է, որ օրենքը Վրաստանը հեռացնում է ԵՄ-ին միանալուց։ Զուրաբիշվիլին նաև խաղաղ է անվանել երկրում ընթացող ցույցերը։ |1lurer.am|
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները: Քննարկվել են պաշտպանության ոլորտում զարգացման հեռանկարները։ Ստորագրվել է արձանագրություն, հաստատվել է 2024-2025 թթ. համագործակցության պլանը։ [ՀՀ ՊՆ]
Երևանում ակտիվ շինարարության փուլում գտնվող շուրջ 164 շինարարական օբյեկտներից միայն 12-ում օդի որակը դիտարկող սարքեր կան։ Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, քաղաքապետի որոշմամբ, մայրաքաղաքի 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում այս սարքերի առկայությունը պարտադիր է։ Խոսքը բազմաբնակարան բնակելի շենքերին է վերաբերում, որոնց թիվն ավելի մեծ է, սակայն դրանց մի մասն է ենթակա կահավորման։ Ընթացիկ տարում 309 արձանագրություն է կազմվել շինհրապարակների ընդհանուր կահավորման վերաբերյալ, դրանց մի մասն է առնչվում հարցի բնապահպանական կողմին։ Քաղաքապետարանից հայտնում են՝ կառուցապատողը շինարարության ընթացքում կարող է վարձակալել օդի մոնիթորինգի սարքերը։ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, որը 100% մասնաբաժնով Երևանի քաղաքապետարանին ենթակա կառույց է, սարքերը սպասարկող «Քլարիթի Մուվմենթ» ընկերության ներկայացուցիչն է։ 2024 թվականի պետբյուջեից 300 մլն դրամ է հատկացվել միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմատ նմուշառման 2 դիտակայան ձեռք բերելու համար։ Մայիսի 10-ին հայտարարված 3-րդ մրցույթում հաղթող է ճանաչվել «ՓԻԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, 248,5 մլն դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր կնքելու որոշում է կայացվել։ |hetq.am|
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]
ՀՀ նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ են եղել Պաշտպանության նախարարությունում
Այսօր 13:09Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. qաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև
Այսօր 12:34Աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը
Այսօր 12:11«Ազատազենի» հայտարարությունը ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբ
Այսօր 11:48Այսօր Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու որոշ փողոցներ. ՆԳՆ
Այսօր 11:25ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ |tert.am|
Այսօր 11:00Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին |azatutyun.am|
Այսօր 10:32«Գիշերը անհիմն ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից»․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
Այսօր 10:22Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ
Այսօր 10:05ԱՄՆ-ն կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն |azatutyun.am|
Այսօր 09:37ՀՀ նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ են եղել Պաշտպանության նախարարությունում
Այսօր 13:09Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. qաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև
Այսօր 12:34Աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը
Այսօր 12:11«Ազատազենի» հայտարարությունը ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբ
Այսօր 11:48Այսօր Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու որոշ փողոցներ. ՆԳՆ
Այսօր 11:25ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ |tert.am|
Այսօր 11:00Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին |azatutyun.am|
Այսօր 10:32«Գիշերը անհիմն ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից»․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
Այսօր 10:22Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ
Այսօր 10:05ԱՄՆ-ն կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն |azatutyun.am|
Այսօր 09:37