Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան երկրում նոր հեղաշրջման փորձերի մասին տեղեկությունների ֆոնին X-ում գրել է, որ «ովքեր միավորված են ահաբեկչական կազմակերպությունների և դրանց ընդարձակման, կազմակերպված հանցավոր կազմակերպությունների հետ և փորձում են խաղ խաղալ նախագահի, կառավարության և քաղաքական գործիչների նկատմամբ FETO-ի մարտավարությամբ, կոչնչացվեն նրանց խաղերն ու լարած թակարդները»։ Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը նախագահականում շտապ խորհրդակցություն է հրավիրել։ Կեսգիշերին տեղի ունեցած խորհրդակցության օրակարգն Անկարայի ոստիկանությունից հեռացված ոստիկանապետերի նկատմամբ հետաքննությունն է եղել՝ հնարավոր հեղաշրջման փորձի հետ կապված։ |factor.am|
Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են հավաքված Օպերայի հարակից հատվածներում։ Մետաղյա արգելապատնեշներով փակվել են շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ և սեղաններ են տեղադրված: Թատրոնում տեղի է ունենալու ՎԶԵԲ ֆորում, ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամը 15։30-ից Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։ |news.am|
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանության ուժեղացված հսկողություն է իրականացվում, տեղի բնակիչները ենթադրում են, որ այս պահին երկու երկրների պաշտոնյաների հանդիպում է ընթանում։ Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։ Հիշեցնենք, որ ՀՀ ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին աձանագրություն են ստորագրելու։ |azatutyun.am|
Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար։ Վանաձորի՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական ՀԿ շահառուներ հանդիսացող մի խումբ բնակիչներ հաղորդում են ներկայացրել, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024 թ. ՀՀ-ում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին: Հիշյալ անձը 2024թ․ ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Ոսկեպար է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված 7 անձի, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա վերադարձել են Վանաձոր ու ստացել խոստացված 3000-ական դրամները։ Պարզվել է նաև, որ 2024թ․ մայիսի 9-ին նույն անձնավորության կազմակերպմամբ, նրա տրամադրած տրանսպորտային միջոցով, բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ մեկնել են Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին, տեղում հիշյալ անձնավորությունից ստանալով նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները՝ նույն տրանսպորտային միջոցով վերադարձել են Վանաձոր: [ՔԿ]
«Ազատազէն» կազմակերպությունից հայտնում են, որ ձերբակալվածներն են Իշխան Գևորգյանը, Հրաչյա Թովմասյանը, Հարի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը, Հայկ Մեսրոպյանը։ «Անհեթեթ է ձերբակալման հիմնավորումը, քանի որ բոլորը գիտեն, այդ թվում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը միշտ եղել է օրինական հիմքով զենք ունենալու, կարգավորման և իմացության քարոզչության ակտիվիստներից մեկը»,- ասվում է հայտարարությունում։
Այսօր՝ ժամը 15:00-20:00-ն, Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու՝ Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
Մոսկվան ողջունում է Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ նշելով, որ ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ «Մենք լիովին աջակցում ենք այս ուղղությամբ Աստանայի ջանքերին։ Կարևոր է, որ բանակցություններն ընթանում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշած, բարձրագույն մակարդակում 2020-2022թթ․ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»,- ասել է նա։ |azatutyun.am|
72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի։ Այս մասին հայտնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը։ «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ։ 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են»,- ասվում է հայտարարության մեջ։
Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ |azatutyun.am|
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել։ ՔԿ-ից հայտնում են, որ ակցիայի նշված մասնակիցը [Աբովյան փողոցում ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում], այնտեղ գտնվող անձանց նկատմամբ դրսևորելով անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել տարածքում գտնվող քաղաքացիներից մեկի հասցեին՝ կապված ճանապարհը բացելու վերաբերյալ վերջինիս արտահայտած դիրքորոշման հետ, և ձեռքի ափով հարվածել նրա դեմքին։
Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները |factor.am|
Այսօր 16:57Ոստիկանները շրջափակել են Օպերայի շենքը․ քաղաքացիները 4 ուղղություններով շարժվում են դեպի այնտեղ
Այսօր 16:44Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
Այսօր 16:34ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ. հայտարարություն
Այսօր 16:24ՆԳՆ-ն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը
Այսօր 15:48Թուրքիայում հեղաշրջման լուրերի ֆոնին երկրի ՆԳՆ-ն հայտարարել է, որ «կոչնչացնեն Էրդողանի դեմ լարված բոլոր թակարդները» |factor.am|
Այսօր 15:28Բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երևանի կենտրոն |news.am|
Այսօր 15:24Տավուշցիների ենթադրությամբ՝ Ազատամուտ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական հանդիպում է |azatutyun.am|
Այսօր 15:04Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը
Այսօր 15:02Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար
Այսօր 14:49Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները |factor.am|
Այսօր 16:57Ոստիկանները շրջափակել են Օպերայի շենքը․ քաղաքացիները 4 ուղղություններով շարժվում են դեպի այնտեղ
Այսօր 16:44Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
Այսօր 16:34ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ. հայտարարություն
Այսօր 16:24ՆԳՆ-ն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը
Այսօր 15:48Թուրքիայում հեղաշրջման լուրերի ֆոնին երկրի ՆԳՆ-ն հայտարարել է, որ «կոչնչացնեն Էրդողանի դեմ լարված բոլոր թակարդները» |factor.am|
Այսօր 15:28Բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երևանի կենտրոն |news.am|
Այսօր 15:24Տավուշցիների ենթադրությամբ՝ Ազատամուտ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական հանդիպում է |azatutyun.am|
Այսօր 15:04Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը
Այսօր 15:02Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար
Այսօր 14:49