Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ «Հստակություն շատ կա։ Մենք հանդիպում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որոշակի արդեն ուրվագիծն ու ուղղությունը կան, վաղը մյուս օրը ավելի մեծ հավաք կլինի այդ ամբողջ ներկապնակի հետ, իրենց համաձայնությունը հայտնած է, այսինքն, բայց ուղղությունն ընդգծելու։ Վարչապետի թեկնածուի շուրջ համախոհություն գոյություն ունի,»- ասաց Սրբազանը։ |azatutyun.am|
Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։Այսօր ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Միջոցառման կազմակերպման գործընթացի փոփոխություններով պայմանավորված փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։ [ՆԳՆ ոստիկանություն]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]
Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը։ Բինագադիի շրջանային դատարանը որոշում է կայացրել ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նկատմամբ։ Ավելի վաղ նման որոշում էր կայացվել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ: |tert.am| |tert.am|
Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյին, երբ վերջինս դուրս էր գալիս Կառավարության արտահերթ նիստից․ նա հոսպիտալացվել է։ Ըստ սլովակյան Pravda-ի՝ վարչապետը վիրավորվել է ստամոքսի և կրծքի հատվածում։ Pluska-ի տվյալներով նրա վիճակը ծանր է։ Ականատեսների վկայությամբ Ֆիկոն մոտեցել է մարդկանց, ինչից հետո մի քանի կրակոց է հնչել, և վարչապետը ընկել է գետնին։ Հարձակվողը ձերբակալված է։
Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան երկրում նոր հեղաշրջման փորձերի մասին տեղեկությունների ֆոնին X-ում գրել է, որ «ովքեր միավորված են ահաբեկչական կազմակերպությունների և դրանց ընդարձակման, կազմակերպված հանցավոր կազմակերպությունների հետ և փորձում են խաղ խաղալ նախագահի, կառավարության և քաղաքական գործիչների նկատմամբ FETO-ի մարտավարությամբ, կոչնչացվեն նրանց խաղերն ու լարած թակարդները»։ Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը նախագահականում շտապ խորհրդակցություն է հրավիրել։ Կեսգիշերին տեղի ունեցած խորհրդակցության օրակարգն Անկարայի ոստիկանությունից հեռացված ոստիկանապետերի նկատմամբ հետաքննությունն է եղել՝ հնարավոր հեղաշրջման փորձի հետ կապված։ |factor.am|
Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են հավաքված Օպերայի հարակից հատվածներում։ Մետաղյա արգելապատնեշներով փակվել են շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ և սեղաններ են տեղադրված: Թատրոնում տեղի է ունենալու ՎԶԵԲ ֆորում, ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամը 15։30-ից Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։ |news.am|
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանության ուժեղացված հսկողություն է իրականացվում, տեղի բնակիչները ենթադրում են, որ այս պահին երկու երկրների պաշտոնյաների հանդիպում է ընթանում։ Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։ Հիշեցնենք, որ ՀՀ ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին աձանագրություն են ստորագրելու։ |azatutyun.am|
Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար։ Վանաձորի՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական ՀԿ շահառուներ հանդիսացող մի խումբ բնակիչներ հաղորդում են ներկայացրել, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024 թ. ՀՀ-ում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին: Հիշյալ անձը 2024թ․ ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Ոսկեպար է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված 7 անձի, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա վերադարձել են Վանաձոր ու ստացել խոստացված 3000-ական դրամները։ Պարզվել է նաև, որ 2024թ․ մայիսի 9-ին նույն անձնավորության կազմակերպմամբ, նրա տրամադրած տրանսպորտային միջոցով, բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ մեկնել են Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին, տեղում հիշյալ անձնավորությունից ստանալով նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները՝ նույն տրանսպորտային միջոցով վերադարձել են Վանաձոր: [ՔԿ]
«Ազատազէն» կազմակերպությունից հայտնում են, որ ձերբակալվածներն են Իշխան Գևորգյանը, Հրաչյա Թովմասյանը, Հարի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը, Հայկ Մեսրոպյանը։ «Անհեթեթ է ձերբակալման հիմնավորումը, քանի որ բոլորը գիտեն, այդ թվում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը միշտ եղել է օրինական հիմքով զենք ունենալու, կարգավորման և իմացության քարոզչության ակտիվիստներից մեկը»,- ասվում է հայտարարությունում։
«Գլոբբինգի»-ի առաքանուց «ամֆետամին» տեսակի 90 հաբ է հայտնաբերվել
Այսօր 11:03Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան
Այսօր 10:57Հայաստանը դեսպանություն կունենա Կիպրոսում |civilnet.am|
Այսօր 10:39Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություններ կատարած անձը․ ՔԿ
Այսօր 09:44Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից |azatutyun.am|
Այսօր 09:27«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|
Այսօր 09:21Վրաստանում քննադատել են Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին հանրահավաքին մասնակցելու համար |shantnews.am|
Այսօր 09:19Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Այսօր 09:18ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Այսօր 09:17ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ |armenpress.am|
23:42 - 15 մայիսի, 2024«Գլոբբինգի»-ի առաքանուց «ամֆետամին» տեսակի 90 հաբ է հայտնաբերվել
Այսօր 11:03Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան
Այսօր 10:57Հայաստանը դեսպանություն կունենա Կիպրոսում |civilnet.am|
Այսօր 10:39Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություններ կատարած անձը․ ՔԿ
Այսօր 09:44Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից |azatutyun.am|
Այսօր 09:27«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|
Այսօր 09:21Վրաստանում քննադատել են Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին հանրահավաքին մասնակցելու համար |shantnews.am|
Այսօր 09:19Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Այսօր 09:18ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Այսօր 09:17ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ |armenpress.am|
23:42 - 15 մայիսի, 2024