Եթե Իրանի տնտեսական օգուտները երաշխավորվեն, հնարավոր է հասնել միջուկային գործարքի վերականգնմանը. Իրանի ԱԳՆ
 |tert.am|
13:46 - 19 օգոստոսի, 2022

Եթե Իրանի տնտեսական օգուտները երաշխավորվեն, հնարավոր է հասնել միջուկային գործարքի վերականգնմանը. Իրանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերականգնման վերաբերյալ վերջնական համաձայնագրին հնարավոր է հասնել, եթե Իրանին երաշխիքներ տրվեն, որ իր տնտեսական օգուտները հաշվի կառնվեն ԳՀՀԾ շրջանակում, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։

«Մենք մեր տեսակետները Եվրամիության ներկայացուցչի միջոցով փոխանցել ենք մյուս կողմերին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, և սպասում ենք պատասխանի: Մենք պետք է համոզվենք, որ մեր բոլոր կարմիր գծերը հաշվի են առնվել, և մենք կարող ենք լիարժեք տնտեսական օգուտներ քաղել մեր առջև դրված համաձայնագրից: Եթե հասնենք այս կետին, ապա կարող են քննարկվել այլ փուլեր», - ասել է Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը:

Միացյալ Նահանգները 2015 թվականի համաձայնագրից դուրս է եկել 2018 թվականին և վերականգնել  է այն հակաիրանական պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին համաձայնագրով։ Իրանը և համաձայնագրի մնացած կողմերն անցած տարվանից բանակցություններ են վարում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ ուսումնասիրելու գործարքի վերականգնման և պատժամիջոցների վերացման ներուժը: Այս ամսվա սկզբին Եվրամիությունը, որը գործում է որպես բանակցությունների համակարգող, հանդես է եկել գործարքի վերանայված տարբերակով, որը պարունակում է մի շարք զիջումներ հօգուտ Իսլամական Հանրապետության:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել