ԱԻՆ-ն ահազանգեր է ստացել  մի շարք կարևորագույն օբյեկտներում  պայթուցիկ սարքերի առկայության մասին․ մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցված է
17:52 - 14 օգոստոսի, 2022

ԱԻՆ-ն ահազանգեր է ստացել մի շարք կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի առկայության մասին․ մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցված է

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են տարհանման աշխատանքներ։

Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ահազանգով պայմանավորված՝ այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել