Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
 |azatutyun.am|
17:38 - 02 օգոստոսի, 2022

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման որոշակի գործնական ասպեկտներ։

Ըստ հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Հեռախոսազրույցի մասին հայկական կողմը դեռ չի հաղորդում:

Այսօր՝ ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը ևս քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, միջազգային օրակարգի այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել