Անկարան կարծում է՝ Օդեսայի նավահանգստի հրթիռակոծումը չի անդրադառնա հացահատիկային համաձայնագրի իրականացման վրա
 |factor.am|
17:02 - 29 հուլիսի, 2022

Անկարան կարծում է՝ Օդեսայի նավահանգստի հրթիռակոծումը չի անդրադառնա հացահատիկային համաձայնագրի իրականացման վրա |factor.am|

factor.am: Օդեսայի առևտրային նավահանգստի վերջին հրթիռային հարձակումը չի անդրադառնա հացահատիկային համաձայնագրի վրա, որը ստորագրվել է հուլիսի 22-ին Ստամբուլում։ Այս մասին իսպանական El Mundo-ի հետ հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, գրում է Անադոլու գործակալությունը։  

Նա նշել է, որ Օդեսայում տեղի ունեցած պայթյունները չեն վնասել նավահանգստի ենթակառուցվածքը, և նավերը կարող են ամբողջությամբ բեռնվել։ 

«Անկարան կշարունակի սերտ շփումները ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ»,- ասել է Ալթունը։ 

Ուկրաինայի երեք նավահանգիստներից հացահատիկի անվտանգ փոխադրման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի ղեկավարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայությամբ, հնարավորություն է տվել նվազեցնել պարենային ապրանքների գներն աշխարհում։ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»,-նշել է Ալթունը։  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել էր, որ հնարավոր է՝ այսօր  նավահանգստից շարժվի ուկրաինական հացահատիկով առաջին նավը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել