Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում նաև ԼՂ հակամարտությունն է |1lurer.am|
21:50 - 19 հուլիսի, 2022

Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում նաև ԼՂ հակամարտությունն է |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում քննարկել է ԼՂ հակամարտությունը, սիրիական կարգավորումն ու երկկողմ օրակարգը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

«Բազմաթիվ են հարցերը նաև սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ: Երկկողմ հեռանկարային նախագծերն առաջ են շարժվում, զարգանում: Մեր ուշադրության կենտրոնում է նաև մեկ այլ կարևոր հարց` ԼՂ հակամարտության կարգավորումը»,- ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Պուտինը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվող հարցերի լայն շրջանակ է նախատեսված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել