ՌԴ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, թե ինչու «դեֆոլտ» եզրը  կիրառելի չէ Ռուսաստանի պարագայում
18:34 - 27 հունիսի, 2022

ՌԴ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, թե ինչու «դեֆոլտ» եզրը կիրառելի չէ Ռուսաստանի պարագայում

Ռուսաստանի ֆինանսների նախարարության կարծիքով՝ «դեֆոլտ» ձևակերպումը կիրառելի չէ ՌԴ տնտեսական դրության նկատմամբ, քանի որ միջազգային հաշվակային-քլիրինգային համակարգերը ստացել են միջոցները լիարժեք ծավալով, սակայն դրանք չեն հասցրել ստացողներին, գրում է «Կոմերսանտը»։ Ռուսաստանն ամբողջությամբ կատարել է 2026 և 2036 թթ-ին մարման ենթակա պետական արժեթղթերի սպասարկման իր պարտավորությունները՝ վճարելով €26,5 մլն, հայտարարել է գերատեսչությունը։

Այն նշել է, որ օտարերկրյա ֆինանսական միջնորդների գործողություններն իր վերահսկողությունից դուրս են, այդ պատճառով էլ նրանցից եվրոպարտատոմսերի համար վճարումներ չստանալը չի կարող ռուսական կողմի պատասխանատվության գոտի համարվել։

«Այս դեպքում ներդրողների կողմից գումար չստանալը տեղի է ունեցել ոչ թե վճարման բացակայության հետևանքով, այլ երրորդ անձանց գործողությունների, ինչն ուղղակիորեն նախատեսված չէ էմիսիոն թաստաթղթերում՝ որպես դեֆոլտի իրադարձություն և պետք է դիտարկվի իրավունքի ընդհանուր նորմերի շրջանակում», - ասված է ՌԴ ֆիննախի հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր Bloomberg-ը, վկայակոչելով պարտքային պարտավորությունների պայմանները, գրել էր, որ լույս հունիսի 27-ը լրացել է Ռուսաստանի մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը, ինչի հետևանքով գրանցվել է վերջին հարյուր տարում Ռուսաստանի համար արտաքին պարտքի դեֆոլտը։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել