Ռուսաստանը եվրոպարտատոմսերի վճարումներն առաջին անգամ ռուբլով է իրականացրել
17:16 - 23 հունիսի, 2022

Ռուսաստանը եվրոպարտատոմսերի վճարումներն առաջին անգամ ռուբլով է իրականացրել

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը, համաձայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հրամանագրի, եվրոպարտատոմսերի սեփականատերերին վճարել է ռուբլով։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», վճարվել է 12,51 մլրդ ռուբլի ($234,85 մլն)։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ ռուսական իշխանությունը եվրոպարտատոմսերի մասով իր պարտավորությունները կատարված է համարելու, եթե վճարումներն իրականացվել են ռուբլով։

Ինչպես լրագրողներին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, վճարման արժույթի փոփոխությունը չի նշանակում արտաքին պարտքի մասով դեֆոլտի հայտարարում։ Նրա խոսքով՝ Մոսկվան ստիպված է ռուբլով վճարել, քանի որ արտասահմանյան ենթապահառուները հրաժարվում են վճարումներն իրականացնել արտարժույթով։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել