ՀՀ շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո անձրև և ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում՝ կարկուտ
15:07 - 12 հունիսի, 2022

ՀՀ շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո անձրև և ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում՝ կարկուտ

Հայաստանի տարածքում հունիսի 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 13-17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

«Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում հունիսի 12-ի երեկոյան ժամերին, 13-17-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ արագություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել