Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների՝ իրեն Սերբիա թռչել թույլ չտալու որոշումը |tert.am|
15:41 - 06 հունիսի, 2022

Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների՝ իրեն Սերբիա թռչել թույլ չտալու որոշումը |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների որոշումը՝ թույլ չտալ իրեն ինքնաթիռով թռչել Սերբիա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անցած գիշեր և այսօր առավոտյան լրատվամիջոցներից շատ հարցեր եղան մեր արձագանքի վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամների կողմից ընդունված աննախադեպ որոշումներին և այն որոշումներին, որոնք խոչընդոտեցին Ռուսաստանի արտգործնախարարի այցը Սերբիայի Հանրապետություն։ Իհարկե, տեղի ունեցավ աներևակայելին, ես հասկանում եմ, թե ինչ հետաքրքրություն եք ցուցաբերում այս աղաղակող գործողությունների վերաբերյալ մեր գնահատականի նկատմամբ»,- երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։

Նա «ցինիկ» է որակել Սերբիային գործընկերներին ընտրելու հնարավորությունից զրկելու Արևմուտքի դիրքորոշումը։

«Այժմ այս (գործընկերներ ընտրելու ազատության) սկզբունքը, որին Արևմուտքը մեծ կարևորություն էր տալիս, ոտնահարվել է հենց Արևմուտքի կողմից։ Սերբիան, Արևմուտքի տեսանկյունից, չպետք է ընտրության ազատություն ունենա գործընկերներ ընտրելու պարագայում»,- ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նման դիրքորոշումը «ցինիկ» է, բայց այլևս զարմանալի չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել