Շորժա գյուղի մոտ երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
23:10 - 05 հունիսի, 2022

Շորժա գյուղի մոտ երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ հունիսի 5-ին՝ ժամը 22։25-ին, Շորժա գյուղի մոտ 2․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 2-3 բալ և Շորժա, Ջիլ, Արտանիշ, Վահան, Աղբերք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել