Փլուզում Երևանի Գոգոլի փողոցում. մայթեզրը սահել է դեպի շինհրապարակի փոսը
10:45 - 25 մայիսի, 2022

Փլուզում Երևանի Գոգոլի փողոցում. մայթեզրը սահել է դեպի շինհրապարակի փոսը

Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի մոտակայքում մայթեզրը (մոտ 1,5 մ) սահել է դեպի շինհրապարակի փոսը․ ճանապարհը երթևեկելի է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ նշված հասցեի մոտակա շինհրապարակում, փորվել է փոսորակ․ հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել մասնակի փլուզում։

Փրկարաները սահմանազատել են տարածքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել