Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան դեռ բավականաչափ սպառազինություն չունի |factor.am|
16:54 - 24 մայիսի, 2022

Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան դեռ բավականաչափ սպառազինություն չունի |factor.am|

factor.am: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան թվիթերյան իր էջում գրել է, որ Ուկրաինան դեռևս զենքի և զինամթերքի պակաս ունի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Չափազանց վաղ է եզրակացություն անել, որ Ուկրաինան արդեն ունի անհրաժեշտ բոլոր զինատեսակները։ Ռուսական հարձակումը Դոնբասի վրա անխնա ճակատամարտ է՝ ամենախոշորը եվրոպական հողում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Կոչ եմ անում գործընկերներին՝ արագացնել զենքի ու զինամթերքի մատակարարումները, հատկապես՝ հրթիռային համակարգերի, հեռահար հրետանու, զրահափոխադրիչների մատակարարումը»,- գրել է Կուլեբան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել