ՌԴ-ում հայտնել են, որ Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է |tert.am|
10:51 - 23 մայիսի, 2022

ՌԴ-ում հայտնել են, որ Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է |tert.am|

tert.am: Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում փոխվել է Ազովի ծովի կարգավիճակը: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։

«Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք ԴԺՀ-ի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել