Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք ավիաընկերությունների դեմ
14:44 - 19 մայիսի, 2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք ավիաընկերությունների դեմ

Մեծ Բրիտանիան այսօր հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի «Աերոֆլոտ», «Ուրալյան ավիաուղիներ», «Ռոսիա» ավիաընկերությունների դեմ՝ թույլ չտալու համար, որպեսզի նրանք վաճառեն բրիտանական օդանավակայաններում ինքնաթիռների չօգտագործվող վայրէջքատեղերը, գրում է Reuters-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ, իր գնահատականով, վայրէջքատեղերն արժեն  50 մլն ֆունտ (61,9 մլն դոլար)։

«Մենք արդեն փակել ենք մեր օդային տարածքը ռուսական ավիաուղիների համար։ Այսօր մենք հոգ ենք տանում, որպեսզի նրանք չկարողանան կանխիկացնել մեր օդանավակայաններում իրենց շահեկան վայրէջքատեղերը։ Յուրաքանչյուր տնտեսական պատժամիջոց ընդգծում է մեր հստակ ուղերձը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին․ մենք կանգ չենք առնելու, մինչև որ Ուկրաինան չհաղթի», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։

Ռուսական այս երեք ավիաուղիների ակտիվները կսառեցվեն։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել