Անհնազանդության ակցիաներին մասնակցող 352 անձ է բերման ենթարկվել
12:56 - 18 մայիսի, 2022

Անհնազանդության ակցիաներին մասնակցող 352 անձ է բերման ենթարկվել

«Դիմադրություն» շարժման անդամները այսօր առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները։ 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ ժամը 12:00-ի դրությամբ անհնազանդության ակցիա իրականացնող 352 անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրիանական պահանջը չկատարելը): 

Այս պահին էլ ցուցարարները շարունակում են ակցիան՝ երթ իրականացնելով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել