tert.am: Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ բեմահարթակ բարձրացան զոհված զինծառայողների ծնողները ու հանդես եկակ պահանջով․
«Պահանջում ենք ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը»,– ասաց ծնողներից մեկը։
Բացի այդ, զոհերի հարազատները նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացրեցին` հայտարարելով, որ իրենց բողոքի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ոչ թե պետական դավաճանության, ինչպես իրենք էին պահանջել, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման մասին հոդվածով։
Ուստի ծնողները դատախազությունից ու ՔԿ-ից պահանջում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցել հենց դավաճանության հոդվածով։
comment.count (0)