Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները պատրաստ է քննարկել Ռուսաստանի պետական ակտիվների առգրավման և դրանք Ուկրաինայի վերականգնմանն ուղղելու գաղափարը։ Այս մասին նա ասել է գերմանական Handelsblatt և եվրոպական ևս երեք թերթերին տված հարցազրույցում, գրում է Reuters-ը։
«Քաղաքական առումով ես բաց եմ Ռուսաստանի Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարի համար», - ասել է Լինդները՝ հավելելով, որ այս առաջարկներն արդեն քննարկվում են G7-ի և Եվրամիության շրջանակում։
«Մասնավոր ակտիվների դեպքում մենք պետք է հասկանանք, թե օրինական դաշտում ինչ է հնարավոր անել։ Մենք պետք է հարգենք օրենքի գերակայությունը, նույնիսկ երբ գործ ունենք ռուսաստանցի օլիգարխների հետ», - ասել է նախարարը։
Նորա Վանյան
comment.count (0)