Ռուսաստանը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները․ Պուտին |azatutyun.am|
15:48 - 12 մայիսի, 2022

Ռուսաստանը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները․ Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում տնտեսական հարցերով խորհրդակցության ընթացքում ասել է, թե երկիրը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները:

Նրա խոսքով, «Արևմուտքի սանկցիոն մոլուցքը Եվրամիության բնակիչների համար կստեղծի ծանրագույն հետևանքներ և սով կառաջացնի աշխարհի առավել աղքատ երկրներում»:

«Շատ առումներով հենց այդ պատժամիջոցներն են համաշխարհային ճգնաժամ հարուցում: Դրանց կարճատես հեղինակները, ղեկավարվելով քաղաքական հավակնություններով և ռուսատյացությամբ, իրենց իսկ ազգային շահերին, սեփական տնտեսություններին և իրենց բնակիչների բարեկեցությանն են հարվածում»,- հայտարարել է Պուտինը:

Նա ասել է, թե մի շարք երկրներում արդեն կա սովի սպառնալիք, և դրա համար մեղավոր է «բացառապես Արևմուտքի վերնախավը»:

Ռուսաստանի ղեկավարը պնդել է նաև, որ ազգային տարադրամը՝ ռուբլին, աշխարհի բոլոր արժույթների շարքում «ունի առավել կայուն դինամիկան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել