ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը
20:00 - 05 մայիսի, 2022

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն մայիսի 5-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Նախարար Փամբուխչյանը կարևորել է Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որը սկիզբ է դրվել դեռևս 2003 թվականին: Մինչ օրս համագործակցության շրջանակներում իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:«Հանդիպման ընթացքում քննարկվել է նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության ուղիները և Կանզաս նահանգի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի ավելի ակտիվ և արդյունավետ:

«Նախարար Փամբուխչյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է ԱԻՆ Լուսակերտի ուսումնական բազա, որտեղ վաղը տեղի է ունենալու ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող ՔԿԾՄ ոլորտում համագործակցության ծրագրի գույքի պաշտոնական հանձման արարողությունը»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

         


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել