Կանադայի խորհրդարանն Ուկրաինայում ՌԴ գործողությունները որակել է «ցեղասպանություն» |tert.am|
09:42 - 28 ապրիլի, 2022

Կանադայի խորհրդարանն Ուկրաինայում ՌԴ գործողությունները որակել է «ցեղասպանություն» |tert.am|

tert.am: Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները որակել է «ցեղասպանություն»։

«Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի խորհրդարանի անդամների հրամանով զգալի քանակությամբ հստակ ապացույցները Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինացիների դեմ իրականացված սիստեմատիկ և բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մասին՝... Կանադայի Համայնքների պալատն ընդունում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ,- ասվում է Կանադայի Համայնքների պալատի հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ ռուսական ռազմական հանցագործությունները ներառում են զանգվածային վայրագություններ, ուկրաինացի խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր, դիակների պղծում, ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսում, խոշտանգումներ, ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներ և բռնաբարություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել