Մերձդնեստրն ուզում են ներքաշել մեր երկրի դեմ պատերազմի մեջ․ Ուկրաինայի ԱԳՆ
20:58 - 26 ապրիլի, 2022

Մերձդնեստրն ուզում են ներքաշել մեր երկրի դեմ պատերազմի մեջ․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտգործնախարարությունը համարում է, որ Մերձդնեստրում իրավիճակի սրացումն Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ նրան ներքաշելու «հուսահատ փորձ է», հայտնում է Liga.net-ը:

«Ուկրաինան վճռականորեն սատարում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դատապարտում է փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մեջ Մոլդովայի Մերձդնեստրի շրջանը ներքաշելու հուսատ փորձերն ու լարվածության թոթափման կոչ է անում», - ասել է նախարարությունը։

Նշենք, որ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունում այսօր մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, տուժածներ չկան։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դրանք կապել է Մերձդնեստրի ներսում գործող «խմբավորումների հետ, որոնք կողմ են պատերազմին և շահագրգռված են շրջանում իրավիճակի ապակայունացմամբ»։ Իսկ Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին հայտնել է, որ «այդ հարձակումների հետքերը տանում են դեպի Ուկրաինա»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել