Ռուսաստանի ՊՆ-ն պատասխանել է բրիտանական զենքով Կիևի կողմից հարվածներ հասցնելու մասին խոսքերին
19:29 - 26 ապրիլի, 2022

Ռուսաստանի ՊՆ-ն պատասխանել է բրիտանական զենքով Կիևի կողմից հարվածներ հասցնելու մասին խոսքերին

Ռուսաստանի պատպանության նախարարությունը սադրանք է որակել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությունը Ռուսաստանի տարածքին Կիևի կողմից հարվածներ հասցնելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ բրիտանական ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը հայտարարել էր, որ ուկրաինական զորքերի կողմից Ռուսաստանի տարածքում օբյեկտներին հարվածելու համար Լոնդոնի տրամադրած զենքի կիրառումը «պարտադիր չէ, որ խնդիր լինի»։

«Լոնդոնի կողմից Կիևի ռեժիմին ուղղակիորեն նման գործողությունների սադրելը, դրանց իրականացման փորձերն անհապաղ կհանգեցնեն մեր համարժեք պատասխանին։ Ինչպես արդեն զգուշացրել ենք, ռուսական զինված ուժերը շուրջօրյա պատրաստականության մեջ են՝ բարձր ճշգրտության զենքով պատասխան հարվածներ հասցնելու Կիևում համապատասխան որոշումների կայացման կենտրոններին», - նշել է նախարարությունը։

Այն ընդգծել է, որ «Կիևում որոշումների կայացման ուկրաինական կենտրոններում գտնվող խորհրդականները, որոնք արևմտյան երկրներից մեկի քաղաքացիներ են, «պարտադիր չէ, որ խնդիր լինեն» Ռուսաստանի կողմից պատասխան գործողությունների մասին որոշում կայացնելիս»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել