Պուտինի խոսքով՝ Զելենսկու հետ հանդիպման հավանականությունը կախված է բանակցությունների ելքից
19:02 - 22 ապրիլի, 2022

Պուտինի խոսքով՝ Զելենսկու հետ հանդիպման հավանականությունը կախված է բանակցությունների ելքից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շփումների հավանականությունը կախված է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքից։ Այս մասին ՌԴ առաջնորդն այսօր հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Արձագանքելով Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ շփում անցկացնելու Շառլ Միշելի կոչին՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատաել է իր հայտնի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ այդ հավանականությունը, մասնավորապես, կախված է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև վարվող բանակցությունների հստակ արդյունքներից, որոնց ընթացքում ուկրաինական կողմն անհետևողականություն է դրսևորում և պատրաստ չէ փոխշահավետ լուծումներ փնտրել», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Կողմերը քննարկել են նաև իրավիճակի զարգացումն Ուկրաինայում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել