Ռուսաստանում դատարանը հրաժարվել է վերականգնել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերը և կայքը

 |factor.am|
18:47 - 20 ապրիլի, 2022

Ռուսաստանում դատարանը հրաժարվել է վերականգնել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերը և կայքը |factor.am|

factor.am: Մոսկվայի Տագանսկի դատարանը մերժել է անօրինական ճանաչել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերի և կայքի հասանելիության սահմանափակումը։ Մարտի 1-ին Գլխավոր դատախազության պահանջով դրանք արգելափակվել էին Ռոսկոմնադզորի կողմից։ Դրանից հետո ռադիոկայանի գլխավոր բաժնետերը՝ մերձպետական «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգը, փակել էր խմբագրությունը։ Գործի արդյունքների մասին ապրիլի 20-ին հայտնել է Новая газета.Европа-ն։

«Էխոյի» փաստաբանները փորձել են ապացուցել, որ Գլխավոր դատախազության ցուցումներում նշված չէ, թե ռադիոկայանն ի՞նչ խախտումներ է ունեցել եթերում, և ո՞ր հրապարակումներն են խախտում ռուսական օրենքները։ Սակայն դատավոր Նադեժդա Կիսելեւան այս փաստարկներն անհիմն է համարել։

Ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր և բաժնետեր Ալեքսեյ Վենեդիկտովը Տելեգրամում հայտնել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի։ Նրա խոսքով՝ նիստի ընթացքում պարզվել է, որ Գլխավոր դատախազությունը չի պահանջել լուծարել «Էխո Մոսկվի» կայքը՝ որպես լրատվամիջոց, և չի նշել ռադիոկայանի հեռարձակման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել