Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների հինգերորդ փոխանակումն է տեղի ունեցել
19:55 - 19 ապրիլի, 2022

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների հինգերորդ փոխանակումն է տեղի ունեցել

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այսօր կայացել է գերիների հինգերորդ փոխանակումը, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Այսօր մենք փոխանակել ենք 60 զինծառայողների, այդ թվում՝ 10 սպաների։ Տուն է վերադառնում նաև 16 քաղաքացիական անձ։ Ընդհանուր՝ 76 մարդ», - նշել է նա։

Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել