Ուկրաինական Լվով քաղաքը հրթիռակոծվել է, 6 զոհ կա
14:06 - 18 ապրիլի, 2022

Ուկրաինական Լվով քաղաքը հրթիռակոծվել է, 6 զոհ կա

Ուկրաինական Լվով քաղաքի հրթիռակոծման հետևանքով նվազագույնը 11 մարդ է տուժել, վեցը զոհվել է, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

Ուկրաինական «Արևմուտք» օդային հրամանատարության տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան չորս հրթիռային հարված է հասցվել Լվովին, հայտնել է Լվովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։

Նրա խոսքով՝ հարվածներից երեքը հասցվել են ռազմական ենթակառուցվածքին, մեկն՝ ավտոմեքենաների սպասարկման կետին։

«Հրթիռակոծման հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Դրանց մարումը շարունակվում է։ Ցավոք, կան զոհեր և տուժածներ», - հայտնել է Կոզիցկին։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ զոհվել է 6 մարդ, 11-ը վիրավորվել է, այդ թվում՝ մեկ երեխա։

«Վնասվել և ոչնչացվել է շուրջ 40 ավտոմեքենա։ Հարվածային ալիքի պատճառով կոտրվել են մոտակա հյուրանոցի պատուհանների ապակիները։ Այդտեղ են բնակվում տարհանված ուկրաինացիները», - նշել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել