ՌԴ-ն մինչև ապրիլի 25-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումը |tert.am|
10:54 - 18 ապրիլի, 2022

ՌԴ-ն մինչև ապրիլի 25-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումը |tert.am|

tert.am: ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիա»-ն մինչև ապրիլի 25-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները երկրի հարավային և կենտրոնական մասի որոշ օդանավակայաններ, ասվում է դաշնային գործակալության հաղորդագրությունում:

«Մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, երկարացվել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի 11 օդանավակայաններ՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ մնացած օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, պարզաբանում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, գրում է ՏԱՍՍ-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել