Կիևի հետ առկա ձևաչափով բանակցությունների մասին դեռ առաջարկներ չկան․ Պեսկով
16:20 - 14 ապրիլի, 2022

Կիևի հետ առկա ձևաչափով բանակցությունների մասին դեռ առաջարկներ չկան․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում դեռ ըմբռնում չկա Ուկրաինայի հետ առկա ձևաչափով բանակցությունների շարունակման մասին՝ նշելով, որ Կրեմլի կարծիքով՝ Բելառուսը «հրաշալի վայր է» բանակցությունների համար, գրում է «Կոմերսանտը»։

«Մեր տեանկյունից Բելառուսն, իհարկե, հրաշալի վայր կլիներ բանակցությունների անցկացման համար, սակայն դուք գիտեք, որ դրա համար անհրաժեշտ է նաև ուկրաինական կողմի տեսակետը», - ասել է Պեսկովը՝ հավելելով, որ առկա ձևաչափով նոր բանակցությունների անցկացման մասին կողմերը դեռ առաջարկներ չունեն։

Նա կրկին ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցությունները հնարավոր են միայն բոլոր փաստաթղթերի նախապատրաստումից հետո։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել