Ռուսաստանը հայտարարել է, որ Կիևը սադրանք է նախապատրաստում ՌԴ զինվորականների դեմ |armtimes.com|
15:44 - 09 ապրիլի, 2022

Ռուսաստանը հայտարարել է, որ Կիևը սադրանք է նախապատրաստում ՌԴ զինվորականների դեմ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները սադրանք են նախապատրաստում, որպեսզի ռուս զինվորականներին մեղադրեն Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքի խաղաղ բնակչությանը կոտորելու մեջ։

Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռուսական զինված ուժերի ստորաբաժանումները լքել են այս բնակավայրը ավելի քան մեկ շաբաթ առաջ»,-շաբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ծրագրում են Պոլևայա փողոցի վրա գտնվող քաղաքային հիվանդանոցի դիահերձարանից Իրպինի արևելյան ծայրամասի շենքերից մեկի նկուղ բերել ուկրաինական հրետանու գնդակոծությունից մահացած տեղի բնակիչների մարմինները: Այնուհետև Պոշե-Վոդիցինի անտառային զանգվածում ուկրաինական անվտանգության ուժերը կբեմադրեն  հրաձգության սցենար»,-ասել է նա։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ նախկինում սպանված ռուս գերիների դիերն անտառում կներկայացվեն որպես «անվիճելի ապացույց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել