Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով չի կարողացել վարկատուների գումարները դոլարով վճարել
15:51 - 06 ապրիլի, 2022

Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով չի կարողացել վարկատուների գումարները դոլարով վճարել

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջին անգամ ռուբլիով է փոխանցել արժեկտրոնային եկամուտների և դոլարային եվրոպարտատոմսերի համար վճարումները Ազգային հաշվարկային դեպոզիտարիային, գրում է RBK-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։

Նախարարությունն այս քայլին է դիմել այն պատճառով, որ օտարերկրյա թղթակից բանկը հրաժարվել է կատարել արժեկտրոնային եկամտի վճարման և Ռուսաստանի արտաքին պարտատոմսային վարկերի անվանական արժեքի մարման հանձնարարականները։

Խոսքն այն պարտատոմսերի մասին է, որոնց մարման ժամկետը 2022 և 2042 թվականներն են։ Վճարումների ընդհանուր գումարը պետք է կազմեր $649,2 մլն, դրանք պետք է իրականացվեին ապրիլի 4-ին։

Սակայն օտարեկրյա թղթակից բանկի մերժումից հետո ՌԴ ֆինանսների նախարարությունը դրամական միջոցները փոխանցել է Ազգային հաշվարկային դեպոզիտարիային՝ Ռուսաստանի բանկի 2022 թ-ի ապրիլի 4-ի պաշտոնական փոխարժեքով։ Ելնելով այդ օրվա փոխարժեքից՝ փոխանցված միջոցները կազմել են 54,1 մլրդ ռուբլի։

«Այսպիսով, արդեն նշված «Ռուսաստան-2022» և «Ռուսաստան-2042» պարտատոմսերի պարտավորությունները կատարվել են ամբողջ ծավալով», - ասված է ՌԴ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել