Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել

 |factor.am|
17:01 - 05 ապրիլի, 2022

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել |factor.am|

factor.am: ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 86-ը 86-ի դիմաց, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հաստատում եմ, որ «86-ը 86-ի դիմաց» ձևաչափով փոխանակումը տեղի է ունեցել»,- ասել է նա։

Ցուցակում ընդգրկված են եղել նաև «Ռոսատոմի» աշխատակիցները, սակայն հետագայում ուկրաինական կողմը բացառել է նրանց։

Մարդու իրավունքների հանձնակատարի խոսքով՝ գերիների թվում են եղել 10-ից ավելի ռուս նավաստիներ, սակայն նրանց վերադարձի հնարավորություն դեռևս չի տրվում։ Բացի այդ, Մոսկվան աշխատում է բեռնատարի 90 վարորդի վերադարձի ուղղությամբ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել