Որոշ երրորդ երկրներ ՌԴ-ին տրամադրում են պատժամիջոցները շրջանցելու միջոցներ. պետք է բանակցենք նրանց հետ. Շառլ Միշել
 |tert.am|
16:20 - 25 մարտի, 2022

Որոշ երրորդ երկրներ ՌԴ-ին տրամադրում են պատժամիջոցները շրջանցելու միջոցներ. պետք է բանակցենք նրանց հետ. Շառլ Միշել |tert.am|

tert.am: Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի սողանցքները փակելու ուղիները, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների միջոցով: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես։

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Բայց մենք պետք է քննարկենք, թե ինչպես փակել բոլոր սողանցքները: Մենք պետք է բանակցենք երրորդ երկրների հետ, որպեսզի նրանք չներգրավվեն սահմանափակումները շրջանցելու գործում», - ասել է Միշելը:

«Մենք գիտենք, որ սողանցքները շահագործվում են, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ դրանց թիվը նվազեցնելու համար: Որոշ երրորդ երկրներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ռուսաստանին են տրամադրում պատժամիջոցները շրջանցելու միջոցներ»,-ասել է պաշտոնյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել