factor.am: Եվրոպական խորհրդարանն արգելել է Ստրասբուրգում ու Բրյուսելում գտնվող իր վարչական շենքեր մուտք գործել ռուս ու բելառուս դիվանագետներին ու պաշտոնատար անձանց։ Այս մասին թվիթերյան իր գրառմամբ հայտնում է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«Այսօրվանից Ռուսաստանի ու Բելառուսի դիվանագետներին ու կառավարության անդամներին արգելվում է Եվրախորհրդարան մուտքը։ Ժողովրդավարության տանը տեղ չկա նրանց համար, ովքեր ձգտում են խաթարել ժողովրդավարական կարգը»,-ասվում է Եվրոխորհրդարանի նախագահը։
comment.count (0)