Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի պաշտոնյաների և գործարարների նկատմամբ
11:31 - 08 մարտի, 2022

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի պաշտոնյաների և գործարարների նկատմամբ

Լուսանկարը՝ ակցիա Ճապոնիայում | Reuters

Ճապոնիան սառեցրել է ևս 32 ռուսաստանցի և բելառուս պաշտոնյաների և գործարարների ակտիվներն այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության հայտարարությունը։

Պատժամիջոցները կիրառվել են 20 ռուսաստանցիների նկատմամբ, այդ թվում՝ նախագահ Վլադիմի Պուտինի վարչակազմի ղեկավարի տեղակալների, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և այն ընկերությունների ղեկավարների դեմ, որոնք սերտորեն կապված են կառավարության հետ։ Խոսքը Volga Group-ի, «Տրանսնեֆտի» և «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունների մասին է։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Բելառուսի 12 պետական պաշտոնյաների և գործարարների, ինչպես նաև Ռուսաստանում և Բելառուսում գտնվող 12 կազմակերպությունների դեմ։

«Ցանկում  ներառված անձանց հետ ֆինանսական գործարքներն այսուհետ պետք է իրականացվեն Ճապոնիայի կառավարության թույլտվությամբ։

Բացի այդ՝ Ճապոնիան նաև արգելք է սահմանում նավթամշակման սարքավորումները Ռուսաստան արտահանելու և ընդհանուր նշանակության ապրանքները Բելառուս արտահանելու համար, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով»,- հայտարարել է նախարարությունը։

Կարգելվի նաև Բելառուսի պաշտպանության նախարարության, զինված ուժերի և ուժային կառույցների, ինչպես նաև «Ինտեգրալ» ընկերության համար ապրանքների արտահանումը։

Ավել վաղ Ճապոնիան արտահանման արգելք էր սահմանել ռուսական 49 ընկերությունների և կազմակերությունների համար։ Ինչպես նաև սառեցրել էր մի շարք ռուսական բանկերի ակտիվները։ Անհատական պատժամիջոցներ էին սահմանվել նաև Ռուսաստանի ղեկավարության դեմ։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել