Զաքիր Հասանովը հրահանգել է անհապաղ արձագանքել Ադրբեջանի ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին
15:35 - 07 մարտի, 2022

Զաքիր Հասանովը հրահանգել է անհապաղ արձագանքել Ադրբեջանի ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի նախագահությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

«Վերլուծելով իրադրությունը ադրբեջանահայկական սահմանին և Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը՝ պաշտպանության նախարարը հանձնարարել է անհապաղ արձագանքել Ադրբեջանի ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին, պահպանել մարտական ​​պատրաստության բարձր մակարդակ, ինչպես նաև ստորաբաժանումների և հրամանատարական կետերի գործնական ուսուցում անցկացնել»,- նշված է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել