ԵՄ-ն համաձայնեցրել է մարդու իրավունքների խախտման համար մեկ տարով պատժամիջոցների երկարաձգումը |armenpress.am|
16:40 - 24 նոյեմբերի, 2021

ԵՄ-ն համաձայնեցրել է մարդու իրավունքների խախտման համար մեկ տարով պատժամիջոցների երկարաձգումը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության 27 երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ռեժիմի մեկ տարով երկարաձգումը, որոնք սահմանվել են հինգ պետությունների քաղաքացիների նկատմամբ: Նոյեմբերի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Բրյուսելում Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր:

«Դեսպանները համաձայնեցրին մարդու իրավուքների խախտման համար պատժամիջոցային ռեժիմի երկարաձգումը:

(ԵՄ-ի) Խորհրդի պաշտոնական որոշումն սպասվում Է հաջորդ շաբաթ»,- հայտնել Է նա: Այդ սեւ ցանկում ներառված են 15 ֆիզիկական անձ եւ չորս կազմակերպություն հինգ պետություններից՝ Չինաստանից, Ռուսաստանից, Լիբիայից, Հարավային Սուդանից եւ Հյուսիսային Կորեայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել