Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, վստահեցնում է Կրեմլը |azatutyun.am|
15:14 - 23 նոյեմբերի, 2021

Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, վստահեցնում է Կրեմլը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հերքելով արևմտյան աղբյուրների պնդումները, թե Մոսկվան Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ է նախապատրաստում։

«Ռուսաստանը որևէ ագրեսիվ պլաններ չունի: Եվ բոլորովին սխալ է հակառակի մասին հայտարարել: Եվ բոլորովին սխալ է մեր երկրի տարածքով Ռուսաստանի զինված ուժերի ցանկացած տեղաշարժ կապել նման ծրագրերի հետ: Դա այդպես չէ», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Շաբաթներ շարունակ արևմտյան աղբյուրները գրում են, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն արդեն քանիցս հրապարակավ մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ՝ պահանջելով Մոսկվայից հստակեցնել իր մտադրությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել