Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցով. ՌԴ-ում ՀՀ դեսպան |tert.am|
13:07 - 17 նոյեմբերի, 2021

Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցով. ՌԴ-ում ՀՀ դեսպան |tert.am|

tert.am: Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրվաիճակի հարցով, այդ թվում՝ գերիների վերադարձին ուղղված ջանքերի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը

«Բանակցություններն ընթանում են: Այդ հարցը դրված է, և մենք այդ մասին խոսում ենք»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը Մոսկվայի հետ շփումներում բարձրացնում է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու հարցը, որոնք գերի են ընկել վերջին սահմանային միջադեպի ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել