Առաջարկում ենք հանրային մուլիտիպլեքսում գործող ընկերությունների համար Գովազդի մասին օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով․ ՀՌՀ նախագահ |tert.am|
13:32 - 09 նոյեմբերի, 2021

Առաջարկում ենք հանրային մուլիտիպլեքսում գործող ընկերությունների համար Գովազդի մասին օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով․ ՀՌՀ նախագահ |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի բռնկումից և Արցախյան պատերազմից հետո հեռուստառադիոգովազդային շուկան գրեթե փլուզվեց, և եթե այստեղ բերվում են 2019-ի տվյալները շահումով խաղերի գովազդի տեսակարար կշռի մասին, ապա մեր վերլուծություններով այն 7 տոկոսից աճել է 12-15 տոկոս։ Այս մասին ԱԺ-ում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ «Գովազդի մասին» օրենքի քննարկմանն ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ որոշ հեռուստառադիոընկերություններում գովազդային մուտքերի՝ շահումով խաղերից ստացվածները կազմում են մինչև 15 տոկոս։

«Այստեղ երկու հանգամանք կա՝ մենք խոսում ենք միայն հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստա և ռադիոընկերությունների մասին, որոնք 2020-ին ընդունված օրենքով կատարում են որոշ գործառույթներ, որոնք բարձրացնում են իրենց հաղորդումների պատրաստման ինքնարժեքը և հավելյալ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Երկրորդ՝ երբ անցած տարի մրցույթը կայացավ, այն բոլոր մասնակիցները, որոնք մասնակցում էին սլոթերի համար մրցույթին, տվել էին զարգացման 7 տարվա ծրագիր, և բնական է, որ իրենց բյուջեներում հաշվարկել են բոլոր այն եկամուտները, որոնք պետք է ստանան նաև շահումով խաղերի գովազդից»,- ասաց նա։

Ըստ ՀՌՀ նախագահի՝ օրենքի ընդունումից ընդամենը մեկ տարի հետո խաղի կանոններն այդպես կտրուկ փոխելը կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների վրա և բացասաբար կազդի բովանդակության որակի վրա։

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել