Իրկուտսկում կործանված ինքնաթիռն ընկնելիս բռնկվել է. ներսում ինը մարդ է եղել, բոլորը զոհվել են |armtimes.com|
10:09 - 04 նոյեմբերի, 2021

Իրկուտսկում կործանված ինքնաթիռն ընկնելիս բռնկվել է. ներսում ինը մարդ է եղել, բոլորը զոհվել են |armtimes.com|

armtimes.com: Բելառուսական Գրոդնո ավիաընկերության Ան-12 բեռնատար ինքնաթիռը չորեքշաբթի օրը կործանվել է Իրկուտսկի մերձակայքում գտնվող Պիվովարիխա բնակավայրի մոտ։ Ներսում ինը մարդ է եղել, բոլորը մահացել են:

Այս մասին արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԻՆ տարածաշրջանի կենտրոնական գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Ռյաբովոլովը։

«Ավիաընկերության ներկայացուցչից ստացված թարմացված տեղեկատվության համաձայն՝ օդանավում եղել է ինը մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամները և բեռը ուղեկցող չորս հոգի»,- ասել է նա։

Գլխամասային գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալը հավելել է, որ հայտնաբերվել և փորձաքննության են հանձնվել վեց հոգու աճյուններ։ Նա պարզաբանել է, որ ինը հոգուց չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են, երեքը՝ Բելառուսից, երկուսը՝ Ուկրաինայից։

Ավելի վաղ շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը Ինստագրամի իր էջում հայտնել էր, որ անձնակազմի անդամներից բացի երկու ուղեկցորդ է եղել «Զապոլարյե» ավիաընկերությունից։

Ավելի վաղ շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը Ինստագրամի իր էջում հայտնել էր, որ անձնակազմի անդամներից բացի երկու ուղեկցորդ է եղել «Զապոլարյե» ավիաընկերությունից։

Ան-12-ն անհետացել է ռադարից Մոսկվայի ժամանակով 14:45-ին՝ Իրկուտսկում վայրէջք կատարելիս։ Մինչ այդ անձնակազմը զեկուցել է հետ վերադառնալու անհրաժեշտության մասին։ 3-4 վայրկյանի ընթացքում ինքնաթիռի բարձրությունը 230 մ-ից փոխվել է 120 մ-ի, իսկ ավելի ուշ այն անհետացել է ռադարներից։

Փրկարարները հայտնաբերել են կործանման վայրը Պիվովարիխա գյուղի մոտ։

Ընկնելիս օդանավը բռնկվել է, թափված վառելիքի պատճառով հրդեհի մակերեսը հասել է 300 քմ։

Հետաքննությունը դիտարկում է ինքնաթիռի կործանման պատճառների բոլոր հնարավոր վարկածները։ Դրանց թվում են օդաչուի սխալը, եղանակային պայմանները, ինչպես նաև օդանավի տեխնիկական անսարքությունը։

Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթեւեկության անվտանգության և օդանավի շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակ։ Միջպետական ավիացիոն կոմիտեն ստեղծել է վթարը հետաքննող հանձնաժողով։

Բելառուսի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել, քանի որ ուղեկցորդներից 3-ը Բելառուսի քաղաքացիներ են: Ստուգում է կազմակերպել նաև Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։

Դիակների նույնականացման համար ԴՆԹ թեստ կիրականացվի։

Բելառուսական Ան-12 ինքնաթիռները չեն շահագործվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել կործանման պատճառների հետաքննությունը։

Ինքնաթիռի ինքնագրիչներից մեկը հայտնաբերվել է վթարի վայրում։ Երկրորդ սև արկղի որոնումները շարունակվում են

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել