Զինված ուժերը իրավիճակին համահունչ վերակազմավորելու խնդիրը  բարդ է․ չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը, որը մեզ կտանի այդ ճանապարհով․ Աբրահամյան
13:15 - 25 հոկտեմբերի, 2021

Զինված ուժերը իրավիճակին համահունչ վերակազմավորելու խնդիրը բարդ է․ չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը, որը մեզ կտանի այդ ճանապարհով․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի ՀՀ-ն զինված ուժերը վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դրանով արձագանքում էր Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, որ Հայաստանը ռևանշի գնալու նպատակ ունի, և փորձում է ցույց տալ, որ նրանք որևէ պարագայում Արդբեջանի համար չեն կարող վտանգ ներկայացնել»։

Նրա խոսքով՝ գոնե մինչև 2018 թ․-ը հայկական զինուժը առաջնորդվել է այն սկզբունքով, որ տարածաշրջանում կարող են տեղի ունենալ սցենարային տարբեր զարգացումներ և հայկական զինուժը պետք է պատրաստ լինի իրավիճակի զարգացման բոլոր սցենարներին։

Պատգամավորի դիտարկմամբ՝ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է զինված ուժերի բարեփոխումների, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայտարարությունների մասին, դրանք չպետք է լինեն հայտարարություններ, որոնք գրված են թղթի վրա․ «Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու, և առհասարակ իրավիճակին, եղած սպառնալիքներին համահունչ զինված ուժերը վերակազմավորելու խնդիրը բավականին բարդ է և ես չեմ տեսնում այն հնարավորությունը, ես չեմ տեսնում իշխանության այն իրական ցանկությունը, որը մեզ հնարավորություն է տալու գնալու այդ ճանապարհով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել