Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ է որակել
10:20 - 13 հոկտեմբերի, 2021

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Հանդիպումը բավական արդյունավետ էր: Այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ՝ հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպումը Մոսկվայում։

«Այսօր հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը բավական արդյունավետ էր: Մենք քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք մեր շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետը երեկ առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել