Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով
10:08 - 06 հոկտեմբերի, 2021

Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել