Արա Նռանյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
15:51 - 05 հոկտեմբերի, 2021

Արա Նռանյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովում ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը։

Քվեարկության արդյունքներով Արա Նռանյանն ընտրվեց ՀՀ ՀԾԿՀ անդամ։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 75-ը։ Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 7։

1997-2000թթ․ Նռանյանն աշխատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ որպես Տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ, 2000-2001թթ․ եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության Պետական բաժնեմասի կառավարման բաժնի պետ, 2001-2004թթ․՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Ռազմավարական ծրագրերի մշակման և վերլուծության բաժնի պետ, իսկ 2004-2007թթ․՝ ՀՅԴ Բյուրոյում տնտեսական հարցերով խորհրդական։
 
2007-2012թթ․ եղել է ԱԺ պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցությունից, 2015-2016թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ Կոլեգիայի անդամ, 2016-2019թթ․՝ ՀՀ վերահսկիչ պալատի (ՀՀ հաշվեքննիչ պալատ) նախագահի տեղակալ։

Նռանյանի կենսագրությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, ԱԺ-ում նրա ընտրության հարցով քննարկումն առավել մանրամասն՝ այստեղ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել