Եվրահանձնաժողովի նախագահը մեկնաբանել է «Պանդորայի դոսյեն», դատապարտել հարկերից խուսափելը |azatutyun.am|
13:54 - 05 հոկտեմբերի, 2021

Եվրահանձնաժողովի նախագահը մեկնաբանել է «Պանդորայի դոսյեն», դատապարտել հարկերից խուսափելը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեկնաբանելով «Պանդորայի դոսյեում» տեղ գտած բացահայտումները, դատապարտել է հարկերից խուսափելը առհասարակ:

«Մենք Եվրոպական միությունում ունենք հարկային թափանցիկության ամենաբարձր չափանիշներից մեկն աշխարհում: Բայց ինչպես տեսնում ենք՝ դա բավարար չէ, լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ այդ քայլերից մեկը պետք է լինի «հարկային հանգրվանի» սև ցուցակը, որը կհաստատվի եվրոպական երկրների ֆինանսների նախարարների կողմից:

Մինչդեռ քաղաքական գործիչները, գործարարները և այլ ազդեցիկ մարդիկ, որոնց անունները նշված են «Պանդորայի դոսյեում», փորձում են իրենց տարանջատել հարկերից խուսափելու մեղադրանքներից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որպես անմիջական մասնակից չի նշվում, սակայն մատնանշվում են մարդիկ, ովքեր ենթադրաբար կապված են նրա շրջապատի հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, բացահայտումներն անվանել է «չհիմնավորված մեղադրանքներ»: «Անհասկանալի է, թե ինչպես կարող եք վստահել այս տեղեկատվությանը», - հայտարարել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել