Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
11:43 - 26 սեպտեմբերի, 2021

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Սեպտեմբերի 25-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  2 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12990  քաղաքացու հետազոտություն, որից 1139-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել